Рубрика: Կամավոր աշխատանքներ

Արևելյան դպրոց-պարտեզ

Տեխնոլոգիայի  հերթական  դասը  անցկացրեցի  Արևելյան  դպրոցում` 6-7  տարեկան  սովորողնեիր  մոտ: Դասի  թեման   երկրաչափական  մարմիներն էին, որի  նպատակն  էր  ոչ  միայն  սովորողներին  ծանոթացնել դրանց  հետ,  այլ     կիրառել  դրանք  կերպարվեստում: Դասվարը   թեմային  ծանոթացնելուց  հետո,  գրատախտակին ցույց տվեց  թե  ինչպես կարելի  է  այն  կիրառել , որից հետո  սովորողները  սկսեցին  իրենց  ստեղծագործական  աշխատանքը:  Սովորողներն  երկրաչափական  մարմիններից  ստացան   ուրախ  և  գունեղ  պատկերներ:

Երկրաչափական   հետաքրքիր  պատկերներին  փոխարինեց  մեր  հայրենիքի  տեսարժան  վայրերը, որը  հաջորդ  դասաժամի  թեման  էր: Առաջադրանքը  լսելուց  հետո  սովորողներն անմիջապես  անցան գործի ,քանի  որ  տրամադրող  էր   և՛  թեմայի  անվանումը,   և ՛ երաժշտության  ընտրությունը:  Սովորողների  աշխատանքները  տարբերվում   էին  իրարից, բայց զգացվում էր մի ընդհանուր տրամադրություն՝   սեր և ջերմություն   հայրենիքի նկատմամբ:

Рубрика: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ

  

   Ասում  են, ինչպես  սկսեսք  ձեր օրը , այպես  էլ այն կանցնի։ Կրթահամալիրի  մուտքի  մոտ  արդեն կար  ուրախ  տրամադրություն ` երգ ու շուրջպար,  դասվարների և  սովորողների  կատարմամբ։ Այսպես  է սկսվում   յուրաքանչուր  սովորողի  և դասվարի  օրը   կրթահամալիրում,  որը  իմ   կարծիքով,  ոչ միայն ստեղծում է լավ  տրամադրություն,  այլ սովորողներին կրթում  է ազգային  ոգով:

      Օրվա  լավ  սկզբին   հաջորդեց  հաջող   դասապրոցեսը: Մասնակցել  եմ   տեխնոլոգիայի   դասերին,   որոնցից    ստացել  եմ  վառ  տպավորություններ: Շատ կարևոր  էր,  որ   սովորողներն  ինձ  հետ   համագործակցեցին   սիրով․ դասվար- սովորող կապը  ստացվեց։

   Ներկա  եմ  եղել 1-2  դասարանի  սովորողների   տեխնոլոգիայի   դասերին,  որտեղ  սովորողները  մեծ  սիրով  և  ոգևորությամբ    նկարում  էին   իրենց  առաջադրված  թեման: Տաղանադավոր  էին  սովորողներից  յուրաքանչյուրն , անսպառ  էր  նրանց  երևակայությունը : Այնուհետև  փոքրերի  աշխարհից  անցա  դեպի  ավելի   բարձր   դասարան, որտեղ, իհարկե, պահանջն  ավելի  է  մեծանում: 4-5  դասարանի   սովորողների   հետ  գծագրեցինք   իրենց   ննջասենյակները ՝ մի  փոքր   ծանոթացնելով  գծագրական  հմտություններին:  

   Ինձ  մոտ  ձևավորված լավ տպավորությունների և ոգևորության գործում մեծ  էր դասվարների  դերը , որոնց  բարեկիրթ  մոտեցումն ինձ  ավելի մոտեցրեց  կրթահամալիրին:

Рубрика: Նախագիծ

ՈՒսումնական նախագիծ

Անվանումը (վերնագիրը)` կերպարվեստը  ամենուր

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝   5-7 դասարանի  սովորողների  համար

Մասնակիցներ՝ 10-12  տարեկաններ, դասավանդողներ

Նպատակը ՝

  • երեխաների  մոտ  զարգացնել  մտածողությունը,
  • ինքնաարտահայտվելու  կարողությունը,
  • նկարչական  հմտությունները  տարբեր  ոլորտներում  կիրառելու  կարողությունը։

Խնդիրները `

  • սովորողների   մոտ զարգացնել  նյութի  հետ  աշխատելու  հմտությունները,
  • յուրաքանչյուր  սովորողի  մոտ  անհատական  ձեռագրի   զարգացում,
  • զարգացնել  գեղեցիկը  տեսնելու   և  գեղեցիկի  կանոներով  ապրելու    կարողություն ,
  • զարգացնել  գունազգացողությունը։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ) սովորողների  մեջ  զարգացնել  հասարակության  մեջ   ինքնաարտահայտվելու կարողություն  և  մեր  սիրելի  իրերին   նոր  կյանք  տալու  հմտություն։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`  բնության  գրկում

Անհրաժեշտ գործիքները՝

  • սովորողի  անձնական   հագուստ  կամ  այլ  իր,
  • որևէ  հարթություն  իրն  ամրացնելու  կամ  դնելու  համար,
  • մատիտ, վրձին,
  • ամրակներ,
  • հագուստին  կամ  տվյալ  իրին   համապատասխան  ներկեր,
  •  կատարվելիք  աշխատանքի  էսքիզը։

Կիրառվող մեթոդները՝   ինքնուրույն  աշխատանք  կամ   մոնտեսորյան  մեթոդ,

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները ՝   սովորողների  հետ  այցելել  կիրառական  արվեստի  բոլոր  ճյուղերի  մասնագիտացված  խմբակներ և   կազմակերպել  յուրաքանչյուր  ճյուղի  մասնագետի  հետ  հանդիպում։

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝  կերպարվեստի  ներգրավումը  սովորողների  առօրյա, սովորողների  կողմից  նյութի  ընկալումը ոչ  որպես նյութ  այլ  նաև   գեղարվեստական  արժեք։

Рубрика: Վերապատրաստում

«Իրական կյանքի գոտի »

     Վերոնշյալ   վերնագրում   ամփոփվում  են   իմ ՝  կրթահամալիրից  ստացած  տպավորությունները։  Քանի  որ   տարվում    են  հսկայական   աշխատանքներ  յուրաքանչյուր   սովորողի հետ, նրան   որպես   անհատականություն  ձևավորելու համար, համատեղելով՝  ուսումնական  գործընթացն  իրական  կյանքի  հետ ։ Համալիրն  կրթում  է  բազմակողմանի  զարգացած,  իր    «ես »-ը   կարևորող, հասարակությունը  սիրող  և  հարգող, կյանքին  ինտեգրված  հասուն  մարդ։

    Հատկապես  ոգեշնչող  էր  կրթահամալիրի  հիմնադիր  տնօրենին`  Աշոտ  Բլեյանին ( ով  նաև մանկավարժ  և  հասարակական  գործիչ  է)   հանդիպելը։ Նրա   հետ  զրույցն  ողողված  էր  սովորողների  և   համալիրի  նկատմամբ   անսահման  սիրով,  որն  փոխանցվում  և  ոգևորում  է  դիմացինին։

   Միջավայրն  ձևավորված   է  այնպես,  որ  ոչ միայն հետաքրքիր  լինեի, այլ  բավարարի նաև տվյալ   տարիքի   երեխաների  անհրաժեշտությունները ։ Դասասենյակներում  յուրաքանչյուր   իր   նախատեսված  է  սովորողի  զարգացմանն  աջակցելուն՝  արթնացնելով  նրա  բնական  հետաքրքրությունները։

Համալիրի՝ մթնոլորտին և բարեհամբույր անձնակազմին ծանոթանալով, կրկնապատկվեց իմ ցանկությունը կրթահամալիրում աշխատանքի անցնելու և զարգանալու կրթահամալիրի մեթոդներով։

Рубрика: Без рубрики

Ինքնակենսագրական

   Ես  Անուշ   Գևորգյանն  եմ։ Ծնվել   եմ  1990 թ․ հունիսի  17-ին։ Միջնակարգ  կրթությունը ստացել  եմ  ք․ Մասիսի  թիվ  4-րդ  դպրոցում։ 2007 թ․ընդունվել  եմ ՀՊՄՀ-ի Գեղարվեստի  ֆակուլտետ, որտեղ  ստացել եմ  և՛  բակալավրի, և՛ մագիստրոսի  աստիճան։ Մարդկային  հարաբերությունները   ուսումնասիրելու  և  զարգացնելու   նպատակով,  3 ամիս   աշխատել եմ  սպասարկման  ոլորտում։ Սիրում  եմ  ինքնուրույն  ձեռք  բերել  նոր գիտելիքներ  և  ինձ  փորձել  տարբեր  ոլորտներում։  Այդ  իսկ  պատճառով   2013թ-ից  աշխատել  եմ  «Ֆարրեն»  հարսանյաց  սրահում  որպես  մենեջեր- դիզայներ։

Ամուսնացած  եմ  ունեմ   երեխա    և  իմ   կյանքի «դեկրետային»  փուլը  օգտագործել  եմ  նոր  գիտելիքներ ( տորթերի  ձևավորում  և  դիմահարդարում)  ձեռք  բերելու   և ինքնազարգացման  համար։ Քանի  որ սիրում  եմ   իմ  մասնագիտությունը, պատվերով  նկարում  եմ  գործվացքների  վրա։  Մասնագիտության  ընտրությունը  կապված  է  երեխաների  նկատմամբ  ունեցած  մեծ  սիրո  հետ, քանի  որ  նրանք  լցնում են  մեր  կյանքը ,ունեն   անսպառ  երևակայություն,  դրականը  տեսնելու   և  գնահատելու  մեծ  կարողություն։

Եվ  որպես   վերջաբան ,  նաև  ինձ   ամբողջական  բնութագրող  մոդուլ ,  մեջբերեմ  հանրահայտ  Լեոնարդո  Դա  Վինչիի  խոսքերը․«Խառնվածքից  զուրկ  մարդը  չի  կարող  ոչ՛  նկարիչ  լինել,  ոչ՛   բազմակողմանի  մարդ, ոչ  էլ ընդհանրապես  մի  մարդ, որը  ինքնամոռաց   կարող  էր  զբաղվել   գիտական  կամ   գեղարվեստական  պրոբլեմներով»։