Рубрика: Ճամփորդություն

Բուսաբանական այգի

20.11.2020

Ճամփորդությունը ստացված էր, քանի որ կազմակերպվել էր շատ գրագետ (այն սկսվել էր ճամփորդության կանոների քննարկումով)։ Սովորողները տպավորված ու ոգևորված էին։ Բույսերի աշխարում , մեր ամեն մի քայլի հետ, լսվում էր ոչ միայն տերևների խշխշոցը, այլ նաև սովորողների կատարումները։ Նրանք՝ աշնան գույններից և բույսերի բազմազանությունից ոգևորված , արտասանում և երգում էին շարունակ։

Рубрика: Երկարացված օր

Նոյեմբերի 16-20-ը

Այս շաբաթ, մենք մեր ստացած գիտելիքները, ամրապնդեցինք կերպարվեստի և խաղ-ուսուցման միջոցով։

Անկասկած արվեստը իր գույների աշխարհով, կարևոր դեր ունի ցանկացած գիտելիքի ամրապնդման և հեշտ յուրացման գործում։

Рубрика: Без рубрики, Երկարացված օր

Աշխատակարգ

Նոյեմբերի 9- 13

1։30-2։00 -Սովորողների ընդունում և աշխատանքի կազմակերպում

2։00-3։00 — Ճաշ

3։00- 4։30 — Նախագծերի իրականացում, ուսումնական նյութերի ամրապնդում

4։30-5։00 — Օրվա ամփոփում, ճանապարում ։

Աշունը հիանալի հնարավորություններ է ստեղծում սովորողների մոտ զարգացնելու մտածողությունը և երևակայությունը։ Ահա, առաջնորդվելով այս տեսությամբ, մենք մեր ուսումնական աշխատանքները համեմեցինք աշնան գույներով։Այն ուներ և՛ ուսուցողական նյութերի ամրապնդման, և ՛ երևակայության զարգացման նպատակ։

Սակայն, ստեղծագործելու համար, մեզ հարկավոր էր նյութեր , որի համար մենք շրջեցինք կրթահամալիրի շուրջը։ Հավաքեցինք տերևներ՝ ապլիկացիայի համար, նաև կատարեցինք պարտեզապուրակայն աշխատանքներ՝ հավաքելով չորացած տերևներ, որոնք հետագայում կվերածվեն պարարտանյութի։

Рубрика: Без рубрики

Ճամփորդություն դեպի Մուսալեռ

Հայի հոգու ճամփորդություն էր սա. ազգի հերոսական ինքնապաշպանության մասին պատմությունը լիարժեք բավականություն պատճառեց յուրաքանչյուրիս ։ Այսպիսի ճամփորդությունից ոտքերն երբեք չի հոգնում, այլ նա է քեզ առաջ մղում։

Այս ճամփորդությունով վերջացան մուտքի ճամբարի ուրախ օրերը, որի ավարտը իհարկե մի նոր ավելի ուրախ օրերի սկիզբն է։

Рубрика: Գրական ստեղծագործության վերլուծություն

« Ավետարան ըստ Հավլաբարի »

Վերլուծություն

 Հավլաբարի  նիստ  ու  կացն  այնքան  խորն  է  նկարագրված   հեղինակի`  Աղասի  Այվազյանի  կողմից,  որ  ընթերցողը   ևս  կարծես  գտնվում է   պատմվածքի  մեջ: 

    Ըստ    իս  պատմվածքը   հիմնված  է  սիրո` նրա   տարբեր  դրսևորումների  վրա, մեջբերեմ  պատմվածքից  մի  հատված . « Սերը  ման  էր  գալիս  Հավլաբարում, և  ով°  գիտե,  թե որտեղի°ց  էր  դուրս  գալու  էդ  բեմուրազը…»:  

  Առհասարակ  խենթանալու  խառնվածքի  մարդիկ  էին  հավլաբարցիները , քանի  որ  նրանց  մոտ  ամենինչ  հասնում էր  ծայրահեղության: Նրանք  այնքան  ուժգին էին    սիրում   Ասատուր  Խանին , որ  նույնիսկ նրան   աստվածացնում էին   և   փորձում    ամեն  կերպ  պահել  նրա  անբասիր  կերպարը:

    Պատմվածքի  հետագա  զարգացումներում  տեսնում ենք,  ինչպես  է  Հավլաբարի  մոտ  ուժգին սերը  և  հարգանքը վերածվում  խռովության, քանի որ  Ասատուր  Խանը   սիրահարվել  էր,   և   ընտրությունը Հավլաբարի  սրտով  չէր. «Դու  ուրիշ  ես, քո  ճերմակ մազերով, աստծո  թայը, Հավլաբարի  հայրը: Հետո` ո°նց   սիրեցիր: Գոնե  ծեսով  ու ադաթով, քեզ  հարմար` ճերմակ  մազերով   կնոջ, ասենք թեկուզ, օրիորդ  Փառանձեմին»:

   Բայց,  խռովությունը  երկար  չտևեց,  սերը  կրկին  հաղթեց   շնորհիվ   փոքրիկ  Վարդիկի` Ասատուր  Խանի  աղջկա, ով  հետագայում բացահայտվեց,  որ  Խանի  արյունակիցը  չէր:

     Պատմվածքում  մի  հատված   կա,  որտեղ ըստ իս    ամփոփվում է  ստեղծագորոծության    վերնագիրը. «Կիրակի  օրերը  դուրս  էր   գալիս  ճերմակահեր  Ասատուր  Խանը  փոքրիկ  Վարդիկի  հետ, ու  նրա  ձեռքից  բռնած  ման  էր  գալիս  Հավլաբարում, ու  թվում էր  Քրիստոսն է  իջել  իր  դստեր  հետ: Մի նոր  ավետարան  ըստ  Հավլաբարի»:  Այստեղ  մենք տեսնում ենք, որ  Ասատուր  խանը  հաղթեց    պատվախնդիր  հասարակությանը`  սեր  ու  լույս  սփռելով  Հավլաբարում:

 Իհարկե,   պատմվածքի  հետագա  զարգացման մեջ    տեսնում ենք,   որ   Հավլաբարը  իրավացի  էր ,որ  Ցեցիլիան  հարմար  զույգ  չէ  Ասատուր Խանին, բայց   սա  չէր  կարևորը  իմ  կարծիքով, այլ  այն,   որ   մեծահոգի  էր  Ասատուր  Խանը , ով    քար  չնետեց   իրեն  դավաճանած  կնոջ  վրա: Այստեղ  հեղինակը մեզ ցույց է տալիս  Խանի   աստվածային կերպարը, ով    իր  այս  արարքով  փոխեց   և  համոզեց  հասարակությանը  լինել  մեծահոգի :

  Եվ  որպես   վերջաբան  Ասատուր  Խանը  բոլորին  և նույնիսկ  ընթերցողին  համոզեց , որ  Վարդիկը  իր հարազատ աղջիկն է. «Նրանք   տեսան, թե  ինչպես  է  սիրում   Ասատուրը  Վարդիկին. Այդ մեծ  սերը, որ  սուտ  չէր  կարող  լինել , և  սերը  ամեն   ինչ  բացատրում  էր: Իսկ  որ  Ասատուր  Խանը  սիրում էր  Վարդիկին,  ու  Վարդիկը  սիրում էր  նրան , բոլորը  տեսնում էին: Որովհետև  հոր  և  աղջկա   սերը  լուսավորվում էր  ծերունազարդ Ասատուր  Խանի  և  մանկամարդ  Վարդիկի  արանքում….»:

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Օր երրորդ

Օրվա սկիզբը առանց մեկնաբանությունների։

Մեր հագեցած ու առողջ օրվա շարունակությունը ճամփորդություն էր դեպի Ագարակ, հետո լող։ Ցավոք լողին չմասնակցեցի, քանի որ նոր էի ապաքինվել։

Եվ իհարկե լավ օրը տվեց լավ արդյունք՝ ստեղծվեցին գեղեցիկ զարդեր մեր կողմից։ Շնորհակալ ենք ընկեր Արուսից , որ մեզ օգնեց ճիշտ աշխատել նյութի հետ և ստանալ գեղագիտական հաճույք։

Рубрика: Մուտքի ճամբար

Հարավն է կանչում

Շատերը համաձայն կլինեն ինձ հետ, որ ընթերցասրահը ճիշտ ընտրված վայր էր Աշոտ Տիգրանյանի հետ ծանոթանալու և նրանից օգտակար խորհուրդներ, առաջարկներ ստանալու համար։ Նրա հետ զրույցից հետո իմ նպատակների ցանկն ավելացավ . պետք է շատ աշխատել։

Նոր մտքերով և մեծ ոգևորությունով մտանք շատ տաք ու գունեղ Հարավ։

Եվ որպես վերջաբան հարավից կարելի է դուրս գալ միայն լավ երգելուց ու պարելուց հետո։