Рубрика: Պարտեզապուրակային աշխատանքների ամփոփում

Աշխատանքների շաբաթական ամփոփում

Հոկտեմբերի 14- 23- ը

Աշխատանքի սկիզբ — 10.00 -13.00

Անցկացման վայր — շրջակա միջավայր

Աշունը մեզ տանում է դեպի արվեստ, դեպի գեղագիտական աշխարհ ՝ տերևների աշխարհ, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի կարևոր նշանակություն բույսերի աճի համար։ Այս ամենով պայմանավորված, այս շաբաթ, մեր աշխատանքներն ուղղված էին հողի և տերևների մշակմամբ։

Հողի մաղման աշխատանքներին զուգահեռ , բավականին քանակությամբ տերևներ ենք հավաքել աղալու և այն պարարտանյութի վերածելու համար։

Рубрика: Պարտեզապուրակային աշխատանքներ

Կանաչապատում

Բոլոր բույսերին անհրաժեշտ է բերրի, հնարավորության դեպքում թեթև, չամրացված, ջրի և օդի թափանցելի հող, որը հասուն վիճակում քայքայվում է փոքր քանակությամբ։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ՝ հոկտեմբերի 19 -ին , զբաղվեցինք հողի մաղման և վերամշակման աշխատանքներով։

19.10.2020

Рубрика: Պարտեզապուրակային աշխատանքներ

Պարտեզապուրակային աշխատանքներ

Հոկտեմբերի 15-30-ը ուսումնական պարապմունքները տեղափոխվեցին հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոց։ Իսկ մենք՝ արևելյան դպրոց-պարտեզի ամբողջ անձնակազմը, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին անցանք կրթահամալիրի՝ շրջակա տարածքի, մաքրման և կանաչապատման աշխատանքներին։

Հատկապես լավ աշխատանք կատարեց ընկեր Սմբատը՝ իր սովորողների փոքր խմբով։

15.10.2020

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Երաժշտական սեմինար

Արդեն 18 օր է ինչ Արցախում մեր զինվորներն հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ։ Իհարկե, մեր երկրի համար, այս դժվարին պահին մենք չէինք կարող չանրադառնալ այս թեմային։ Երգեցինք Պարույր Սևակի՝ <Սարդարապատ>-ը և Կոմիտասի՝ <Էս գիշեր, լուսնակ գիշեր> երգերը։

Անկասկած հաղթելու ենք։ 14.10.2020

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Մարզական սեմինար

Հոկտեմբերի 8-ին անցկացրեցինք հերթական սեմինար պարապմունքն։ Մենք առաջնորդվում ենք բոլորիս հայտնի՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի, գաղափարով ։

Մեր ընկեր Հայկուհին մշակել էր բազմաբովանդակ ծրագիր՝ մարզախաղային լուծումներով։Շնորհակալ ենք շատ ընկեր Հայկուհի առողջ օրվա համար։

Рубрика: Երկարացված օր

Երկարացված օր

Սեպտեմբերի 28-ից մինչև Հոկտեմբերի 6

Աշխատակարգ

13:30 — Դիմավորում

13:45-14:15- Ճաշ

14:15-15:00 — Աշխատանքների ավարտում և ամփոփում

15:00-16:00- Նկարչություն

Հ:00-16:30- Հեքիաթների անհատական և խմբակային բեմադրում

16:30-17:00- Օրվա ավարտ և սովորողներին դեպի երթուղի ճանապարում

Սովորողների հետ , օրվա ուսումնական նյութերը քննարկելուց անմիջապես հետո, (1-ից մինչև 9 թիվը հաշվել ,նախորդ և հաջորդ թվեր ,Հ. Թումանյանի «Ճամփորդները» ,«Ամպն ու սարը» ) ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով երկրաչափական մարմինները (օվալ, շրջան,եռանկյուն,ուղղանկյուն) և թվերը օգտագործում ենք նկարչության մեջ տարբեր պատկերներ ստանալու համար :

Պատմողական խոսքի զարգացման նպատակով սովորողների հետ բեմադրում ենք հեքիաթներ: Այս մեթոդով զարգացնելով նաև սովորողների մոտ խմբակային աշխատելու ունակությունները: