Рубрика: Վերլուծություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին ժամանակակից գրականության ամենակարևոր պոստմոդեռնիստ գրողներից մեկն է։ Մուրակամին գրում է ժամանակակից կյանքի կամ մարդկության ապագայի մասին, որը անում է մաքսիմալ ճշգրտությամբ։ Մենք բախվում ենք այդ ճշմարտությանը պատմվածքը ընթերցելիս։Այս փոքրիկ պատմությունը` գրված 1991թ., իր մեջ արտացոլում է մարդկային հարաբերությունները իրենց բարդություններով, բարոյական և հոգեբանական դժվարություններով։

Ուսումնասիրելով պատմվածքը , եկա այն եզրակացությանը , որ պատմվածքը մեծ հավանության է արժանացել ընթերցողների կողմից , որը իմ կարծքով պատահական չէ , քանի որ այն շատ խորն է և հեշտ ընթերցվող։ Միայն այն, որ պատմվածքում իրադարձությունների կենտրոնում դեռահասներ են `իրենց տարիքային և հոգեբանական առանձնահատկություններով , ստեղծագործությունը դարձնում է ավելի խորը, ուսուցողական և պահանջված։

Գլխավոր հերոսը` Օձավային, ազնիվ, հանգիստ և արդարամիտ մարդ էր։ Նա դեռահասության տարիքում` իր դասընկերոջ հետ, ունեցել էր վիճաբանություն, որը ցավոք սրտի շատ խորը հոգեբանական հետք էր թողել նրա կյանքում։ Ցավալի է, որ հերոսը այդ բարդ հոգեբանական տարիքում , դասընկերոջ նենգության պատճառով, հայտնվելով ծուղակը, մերժվեց ոչ միայն իր ընկերների կողմից ,այլ նաև ուսուցիչների։ Եվ, եթե մեր հերոսը հոգեպես ուժեղ չլիներ, միգուցե նա էլ ունենար նույն վերջաբանը` ինքնասպան լիներ , որը ունեցավ իր դասընկերներից մեկը, կույր հասարակության պատճառով։ Օձավային կարողացավ հաղթել հասրակությանը և միայնությանը, իր գաղափարախոսությամբ, որը ձեռք էր բերել բոքսով զբաղվելու տարիներին.

«Միայնություն ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ» ։

Պատմվածքը ինձ շատ հետաքրքրեց նաև նրանով , որ տարիներ շարունակ, լինելով արվեստի մարդ, բոքսը համարել եմ միայն մարդուն ֆիզիկապես կոփող պարապմունք, բայց պատմվածքի շնորհիվ բացահայտեցի, որ այն ունի նաև խորը գաղափարխոսություն։ Եվ դա տեսնում ենք պատմվածքի հենց սկզբում, երբ հնչում է այն հարցը, թե հերոսը լինելով բոքսով զբաղվող մարդ, հարվածե՞լ է ինչ որ մեկին։ Ես զարմացա սկզբում, հետո ուսումնասիրելուց հետո միտքս պարզվեց, և ես հասկակացա հարցի խորությունը, կամ ավելի ճիշտ բոքսի գաղափարախոսությունը։

Չնայած, այս պատմության մեջ հերոսը դուրս եկավ « հաղթանակած» , եթե դա կարելի է համարել այդպես , բայց կույր և անգութ հասարակությունն էլ չպարտվեց։ Քանի որ , հերոսը տարիներ շարունակ , տանում էր այդ տարիների ապրած հոգեբանական ծանր հիշողությունները։

Ահա մեջբերում եմ հերոսի կողմից տարված «հաղթանակի» հետևանքները .

« Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ գա։ Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս»:

Պատմվածքը ընթերցողին անընդհատ գցում է մտորումների և ուսումնասիրությունների մեջ։ Շնորհակալ եմ նյութի ընտրության համար։

Рубрика: Վերլուծություն

Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին. Ժիրայր Լիպարիտյան

Անցյալի սխալների կրկնությունը՝ այն ակնկալությամբ, որ արդյունքը տարբեր կլինի հատուկ չէ, այն ժողովրդին, որը գիտե իր պատմությունը։ Ահա , հեղինակի այս խոսքերում, ես տեսնում եմ մեր ներկայիս իրավիճակը։

Ուսումնասիրելով Ժիրայր Լիպարիտյանի երեք հոդվածները, եկա հետևյալ եզրակացությանը, որ մեզ մոտ ցավոք սրտի քաղաքական մշակույթը ապավինում է երազանքներին և ոչ թե անհերքելի փաստերին՝ մի կողմ դնելով արտաքին աշխարհի և մեր հակառակորդների ասածն ու արածը , եթե դրանք խաթարում են մեր նախապաշարումները։

Ինչու՞ բանակցությունները ձախողվեցին հարցի պատասխանը հեղինակը պատասխանում է մյուս հարցով։Ես այս մասը հատկապես առանձնացնում եմ, քանի որ այս պատասխանին ես ծանոթ եմ Լևոն Տեր — Պետրոսյանի հարցազրուցից, որը նա տվել էր դեռևս 2016 թվականին պատերազմից հետո։ Այն ժամանակ , երբ ես ուսումնասիրեցի Տեր- Պետրոսյանի հարցազրույցը, համարեցի նրա ասածը դավաճանություն , քանի որ ես ևս կարծում էի, որ «ոչ մի թիզ հողի» մեր ռազմավարությունը ճիշտ էր և մեր դատն արդար էր: Եվ մենք  հավատում էինք, թե կարող ենք մեզ ենթարկեցնել թշնամու եւ միջազգային հանրությանը։

Սակայն, երբ տեսնում ես ովքեր են դերակատարները, որ անմիջականորեն հետաքրքված են արդյունքի հարցում հասկանում ես, որ հեղինակի և Տեր — Պետրոսյանի մոտեցումն այս հարցին համապատասխանում է իրականությանը։

Միայն այն , որ այս հարցի կարգավորման գործում մասնակցում են այն պետությունները, որոնք ներդրում են կատարում ադրբեջանական ածխաջրածնային ռեսուրսների հետազոտման, արտահանման , տեղափոխման և շահագործման մեջ, վկայում է բանակցությունների ձախողման մասին։ Այս փաստերի մասին խոսելով հեղինակը բերում է մի ճշմարտություն , որ մենք երբեք չէինք տեսնում. միջազգային սկզբունքները, որոնք ընդունվել են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար, իրականում ձևակերպվել են մեծ ազգերի կողմից, սպասարկում են մեծերի շահերը։

Բացի այդ, միջազգային հանրությունից օգնությունը ստանալը ապարդյուն էր, այն պատճառով, որ մեր պետության կողմից անտեսվել է հակամարտության լուծման իրենց պատկերացումները։ Հոդվածը ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ եթե մենք ՝ միջազգային հանրության առաջարկած տարբերակն ընդունեինք ,նայելով իրականության աչքերին, տեսնելով ուժերի տեղաշարժվող անհավասարակշռությունը։ Սակայն ինպես հեղինակն է ասում, այդ դեպքում մենք կխաթարեինք հայրենասեր զգալու մեր հարմարավետությունը։

Շատ բան կարելի է առանձնացնել , սակայն ես շատ հեռու եմ քաղաքական մտածողությունից , բայց կա մի պարզ ճշմարտություն , որ մեր հասարակությունը պետք է չտրվի հույզերին և մտածի սթափ։Պետք չէ փնտրել դավաճաներ , պետք է դառնալ մեկ բռունցք. չտրվենք նախկիների կողմից հրահրված սադրանքներին։

Հիմա է ժամանակը, որ փոխվի այն ընթացքի ուղղությունը, որով տեսնում ենք մեր ոչ վաղ անցյալը, եթե ցանկանում ենք ապագայի համար ծրագիր մշակել, ծրագիր, որը կդիմանա ժամանակի եւ առողջ բանականության փորձություններին: