Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Օր Չորրորդ

Օրը սկսվեց Աղասի Այվազյանի գրական ստեղծագործության բուռն քնարկումով։ Չգիտեմ պատմվածքից էր թե ոչ, բայց մեր ամբողջ օրը անցավ շատ բուռն և հետաքրքիր։

Շնորհակալ եմ լավ օրվա համար։

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Օր երրորդ

Օրվա սկիզբը առանց մեկնաբանությունների։

Մեր հագեցած ու առողջ օրվա շարունակությունը ճամփորդություն էր դեպի Ագարակ, հետո լող։ Ցավոք լողին չմասնակցեցի, քանի որ նոր էի ապաքինվել։

Եվ իհարկե լավ օրը տվեց լավ արդյունք՝ ստեղծվեցին գեղեցիկ զարդեր մեր կողմից։ Շնորհակալ ենք ընկեր Արուսից , որ մեզ օգնեց ճիշտ աշխատել նյութի հետ և ստանալ գեղագիտական հաճույք։

Рубрика: Մուտքի ճամբար

Հարավն է կանչում

Շատերը համաձայն կլինեն ինձ հետ, որ ընթերցասրահը ճիշտ ընտրված վայր էր Աշոտ Տիգրանյանի հետ ծանոթանալու և նրանից օգտակար խորհուրդներ, առաջարկներ ստանալու համար։ Նրա հետ զրույցից հետո իմ նպատակների ցանկն ավելացավ . պետք է շատ աշխատել։

Նոր մտքերով և մեծ ոգևորությունով մտանք շատ տաք ու գունեղ Հարավ։

Եվ որպես վերջաբան հարավից կարելի է դուրս գալ միայն լավ երգելուց ու պարելուց հետո։

Рубрика: Մուտքի ճամբար

Սկսեցինք

Չնայած եղանակն այնքան էլ տաք չէր և չկար արև, բայց դա մեզ չխանգարեց ունենալ լավ ու բազմաբովանդակ օր։ Օրը հաջողված էր, քանի որ սկսվեց եկեղեցու բակից՝ տերունական աղոթքով ։

Այսօր առաջին անգամ ես եղա Արտասահմանում . վայր ուր ապրում է ինքը՝ արվեստը ։ Աննկարագրելի տպավորված եմ , դեռ շատ կգնամ այնտեղ , բայց ստեղծագործելու նպատակով, ոչ թե ճամփորդելու։

Օրվա լավ շարունակությունն ձեզ եմ փոխանցում անխոս, կամ լավ երաժշտությամբ, իհարկե մեր կատարմամբ։

Շնորհակալություն ձեզ ընկեր Գ. Լուսինե, ընկեր Մ. Մարիամ և ընկեր Հ. Գևորգ շատ լավ օրվա և նոր գիտելիքների համար։