Рубрика: Պարտեզապուրակային աշխատանքների ամփոփում

Աշխատանքների շաբաթական ամփոփում

Հոկտեմբերի 14- 23- ը

Աշխատանքի սկիզբ — 10.00 -13.00

Անցկացման վայր — շրջակա միջավայր

Աշունը մեզ տանում է դեպի արվեստ, դեպի գեղագիտական աշխարհ ՝ տերևների աշխարհ, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի կարևոր նշանակություն բույսերի աճի համար։ Այս ամենով պայմանավորված, այս շաբաթ, մեր աշխատանքներն ուղղված էին հողի և տերևների մշակմամբ։

Հողի մաղման աշխատանքներին զուգահեռ , բավականին քանակությամբ տերևներ ենք հավաքել աղալու և այն պարարտանյութի վերածելու համար։