Рубрика: Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբար Արատեսում

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզումՀերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

Ճամփորդությունից առաջ եթե ինձ հարցնեին.

— Իսկ դու՛, ի՞նչ գիտես Արատեսի մասին։ Ես ձեզ հաստատ կպատասխանեի վերոնշյալը, որը համացանցով եմ որոնել։

Իսկ հիմա, գիտեմ մի պարզ ճշմարտություն, Արատեսը սեր է` սեր դեպի հայրենիք , դեպի կյանք, դեպի արվեստ։

Արատեսը ինձ տարավ դեպի մանկություն` իմ ծննդավայր.այն այնքան հարազատ էր ու ջերմ։

Ճամփորդությունը սկսեցիք բարձունքի` Սմբատաբերդի , հաղթահարումով….

Արատեսյան երեկոները անցկացնում էինք մանկավարժական զրույցներով, Արմենուհու` հոգին սնող երգերի ներքո։

Ճամբարային օրերեը շատ հագեցած էին և ուրախ։

Ճամփորդության վերջին օրը եղանք Օրբելյանների իջևանատանը, Լեռնահովիտ գյուղում, Վաղաշենում և Հայրավանքում . հետաքրքիր սկիզբ ` հետաքրքիր ավարտ։