Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Կավից զարդարանքներ

Այսօրվա մեր սեմինար պարապմունքը ավելի շատ նման էր արտ-թերապիայի. ձեռքերով կավը մշակեցինք և նրա բնական-դրական էներգիան ստացանք։Բայց ստեղծագործելուց առաջ Ալիս Գևորգյանը մեզ ծանոթացրեց նյութի հատկությունների ,նրա հետ աշխատելու տեխնիկայի, թրծման և այլ մանրամասների հետ։

Ամանորյա հեքիաթային տրամադրությունը և նոր ստացած գիտելիքները մեզ օգնեցին ստեղծել և ստեղծագործել ……

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

«Հաչող շունը չի կծում »

Այսօր մեր սեմինար պարապմունքի առաջին տեսական օրն էր։ Հաջորդ պարապմունքին կփորձենք կիրառել մեր ստացած ` տեսական գիտելիքները գործնականում։Բավականին հետաքրքրիր տեղեկություններ ստացանք շների մասին, որոնք կօգնեն մեզ ավելի վստահ և անվախ մոտենալ շներին։

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Ազգային ,բակային, մանկական խաղեր

Սեմինար պարապմունքի շնորհիվ, մենք մոռացանք անձրևային` մռայլ եղանակի մասին, մենք այն ուղղակի «չիք» արեցինք։ Մարինե Մկրտչյանի ոչ միայն ծանոթացրեց խաղերի տեսակների հետ, այլ նաև նոր հետաքրքիր գաղափարներ և մեծ ոգևորություն տվեց մեզ։

Սեմինարը սկսեցինք հաշվերգով `խաղացինք մատնահաշիվ, ոտնահաշիվ։Հաշվերգերը, սովորաբար ասում են հաշվելու նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական նստած որոշ խաղերի ժամանակ. — Էկե դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուզա,
Մախտե կոճակ, դան պլոճակ, ճան ճուկ:

Ճվիկներ, մատնախաղեր, իրարքաշոցի, իրարհրոցի խաղերը ոչ միայն զվարաճալի են ու հետաքրքիր ,դրանք նաև արդյունավետ են դարձնում ուսումնական գործընթացը և օգնում են, որ սովորողները էլ ավելի մոտ գտնվել մեր ազգային արմատներին։ 

 Սեմինար պարապմունքը ավարտեցինք ամանորյա չարխափան ծիսական խաղով։

 

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Զարդերի պատրաստում պոլիմերային կավից

«Հազարան հավք» փառատոնին ընդառաջ, երկարացված օրվա կազմակերպիչներով, սովորեցինք պատրաստել զարդեր պոլիմերային կավից։ Կավի այս տեսակի հետ աշխատանքը շատ հետաքրքիր էր , քանի որ այն քեզ ստիպում էր ստեղծագործել ….

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Տիկին Շողիկի մոտ

Հետաքրքիր և բովանդակալից օր ունեցանք մենք` սեմինարի շնորհիվ։ Գեղեցկությունը տեսնելուն և գնահատելուն զուգահեռ , ծանոթացանք նոր հետաքրքիր բույսերի ` նրանց օգտակար հատկությունների հետ ։ Թեպետ արև էր, բայց դա մեզ չխանգարեց մաքրելու ծաղիկները մոլախոտերից.դժվար էր տարբերել ծաղկի` նոր ծիլը, մոլախոտից։

Рубрика: Կազմակերպիչների սեմինար պարապմունքներ

Ձիավարություն

Սեմինարի երրորդ օրն էլ անցավ, որը մեզ ֆիզիկական և հուզական մեծ բավականություն պատճառեց։ Իմ կարծիքով ձիավարությունից դրական լիցքեր ստանում ենք, ոչ միայն այն պատճառով, որ սիրում ենք կենդանուն, այլ այն , որ ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և, նստելով ձիու վրա, մարդու մկանները ստանում են հզոր ջերմային մերսում: 

Պետք է նշեմ նաև , որ ձիու ճիշտ քայլելու հետևանքով մարդու մկանները նույնպես սկսում են ճիշտ շարժվել ` կարգավորելով մեր ողնաշարը: