Рубрика: Համագործակցային նախագիծ, Ընտրությամբ գործունեություն

Նկարչական պլեներ

Արևելյան և Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության սովորողները ` համագործակցային նախագծի շրջանակում , ունեցան միասնական նկարչական պլեներ ` Սուրբ երրորդություն եկեղեցու հարակից այգում։

Рубрика: Համագործակցային նախագիծ, Ընտրությամբ գործունեություն

Ինժեներական լաբարատորիա

3-դասարանի` ընտրությամբ գործունեության սովորողները այցելեցին Ինժեներական լաբարատորիա, որտեղ ծանոթացան Իմ կախազարդը նախագծի համար ` լաբարատորիայի կողմից տրված նյութերի ստեղծման գործընթացին։

Գնել Հարությունյանը մանրամասն բացատրեց և կախազարդի մի այլ օրինակի արտադրման միջոցով, սովորողներին ցույց տվեց արտադրական ամբողջ գործընթացը. հաստոցի միացումից մինչև եռաչափ տպիչի աշխատանքը։

Рубрика: Համագործակցային նախագիծ

Նկարչական պլեներ

Մասնակիցներ՝ Արևելյան և Հարավային դպրոցների ընտրությամբ խմբի սովորողներ

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգի

Օրը՝ Մայիսի 18 ,(սկիզբ ` 14։00 , վերադարձ 16։00-16:15)

Ծրագրում ՝ նկարչություն բաց երկնքի տակ` բնանկարի, հետաքրքիր լուսանկարների ստեղծում։

Պատասխանատուներ` Մարիամ Աստվածատրյան և Անուշ Գևորգյան

Նկարչական պլեների համար անհրաժեշտ պարագաները՝

թղթապանակ, թղթեր ( տարբեր հաստության ու չափի) գունավոր մատիտներ, յուղամատիտներ, գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման։

Արդյունքը` լուսաբանում բլոգում

Рубрика: Համագործակցային նախագիծ, Ընտրությամբ գործունեություն

Իմ կախազարդը

Նախագիծ` Իմ կախազարդը

Համագործակցություն Ինժեներական լաբարատորիայի ` Գնել Հարությունյանի հետ

Այցելություն` ինժեներական լաբարատորիա

Մասնակիցներ` 1-3դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ

Իրականացման վայրը` Արևելյան դպրոց

Տևողությունը` Մայիսի 1-27-ը

Նպատակն ու խնդիրները`

▪︎տարբեր նյութերի հետ աշխատելու ունակություն,

▪︎հետաքրքիր մտքերը արտադրական մակարդակի բերելու կարողության ձևավորում,

▪︎ինքնարտահայտվելու ցանկության ձևավորում,

▪︎տեխնոլոգիական հմտություների ձևավորում։

Օգտագործվող նյութեր` փայտ , ակրիլ, թելեր ,որոնք տրամադրում է ինժեներական լաբարատորիան

Արդյունքը `լուսաբանում բլոգում ։