Рубрика: Ձմեռային ազգագրական փառատոն-2022, Ընտրությամբ գործունեություն

Հայկական տարազով պարող տիկնիկները

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները. ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Մեր երկրում  յուրաքանչյուր գավառ առանձնանում էր իր տարազով։

Նախագիծ՝ Պարող տիկնիկներ

Մասնակիցներ`  «Ժպտերեսիկ»   ջոկատ

Պատասխանատուներ` Անուշ Գևորգյան և Արմինե Մովսիսյան

Տևողությունը՝ հունվարի 10-28

Նպատակը և խնդիրներ՝

▪︎ազգային հագուստի ՝ տարազի , ճանաչում,

▪︎զարդանախշերի ուսումնասիրում ,

▪︎մտածողության և երևակայության զարգացում,

▪︎տարբեր տարածաշրջանների տարազների և ծեսերի ուսումնասիրում։

Օգտագործվող նյութեր՝ էսքիզներ , թելեր, ներկանյութեր` ակրիլ , մարկերներ, սառը ճենապակյա զանգված, ստվարաթուղթ:

Արդյունքը՝ լուսաբանում բլոգում