Рубрика: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ

  

   Ասում  են, ինչպես  սկսեսք  ձեր օրը , այպես  էլ այն կանցնի։ Կրթահամալիրի  մուտքի  մոտ  արդեն կար  ուրախ  տրամադրություն ` երգ ու շուրջպար,  դասվարների և  սովորողների  կատարմամբ։ Այսպես  է սկսվում   յուրաքանչուր  սովորողի  և դասվարի  օրը   կրթահամալիրում,  որը  իմ   կարծիքով,  ոչ միայն ստեղծում է լավ  տրամադրություն,  այլ սովորողներին կրթում  է ազգային  ոգով:

      Օրվա  լավ  սկզբին   հաջորդեց  հաջող   դասապրոցեսը: Մասնակցել  եմ   տեխնոլոգիայի   դասերին,   որոնցից    ստացել  եմ  վառ  տպավորություններ: Շատ կարևոր  էր,  որ   սովորողներն  ինձ  հետ   համագործակցեցին   սիրով․ դասվար- սովորող կապը  ստացվեց։

   Ներկա  եմ  եղել 1-2  դասարանի  սովորողների   տեխնոլոգիայի   դասերին,  որտեղ  սովորողները  մեծ  սիրով  և  ոգևորությամբ    նկարում  էին   իրենց  առաջադրված  թեման: Տաղանադավոր  էին  սովորողներից  յուրաքանչյուրն , անսպառ  էր  նրանց  երևակայությունը : Այնուհետև  փոքրերի  աշխարհից  անցա  դեպի  ավելի   բարձր   դասարան, որտեղ, իհարկե, պահանջն  ավելի  է  մեծանում: 4-5  դասարանի   սովորողների   հետ  գծագրեցինք   իրենց   ննջասենյակները ՝ մի  փոքր   ծանոթացնելով  գծագրական  հմտություններին:  

   Ինձ  մոտ  ձևավորված լավ տպավորությունների և ոգևորության գործում մեծ  էր դասվարների  դերը , որոնց  բարեկիրթ  մոտեցումն ինձ  ավելի մոտեցրեց  կրթահամալիրին: