Рубрика: Գրական ստեղծագործության վերլուծություն

« Ավետարան ըստ Հավլաբարի »

Վերլուծություն

 Հավլաբարի  նիստ  ու  կացն  այնքան  խորն  է  նկարագրված   հեղինակի`  Աղասի  Այվազյանի  կողմից,  որ  ընթերցողը   ևս  կարծես  գտնվում է   պատմվածքի  մեջ: 

    Ըստ    իս  պատմվածքը   հիմնված  է  սիրո` նրա   տարբեր  դրսևորումների  վրա, մեջբերեմ  պատմվածքից  մի  հատված . « Սերը  ման  էր  գալիս  Հավլաբարում, և  ով°  գիտե,  թե որտեղի°ց  էր  դուրս  գալու  էդ  բեմուրազը…»:  

  Առհասարակ  խենթանալու  խառնվածքի  մարդիկ  էին  հավլաբարցիները , քանի  որ  նրանց  մոտ  ամենինչ  հասնում էր  ծայրահեղության: Նրանք  այնքան  ուժգին էին    սիրում   Ասատուր  Խանին , որ  նույնիսկ նրան   աստվածացնում էին   և   փորձում    ամեն  կերպ  պահել  նրա  անբասիր  կերպարը:

    Պատմվածքի  հետագա  զարգացումներում  տեսնում ենք,  ինչպես  է  Հավլաբարի  մոտ  ուժգին սերը  և  հարգանքը վերածվում  խռովության, քանի որ  Ասատուր  Խանը   սիրահարվել  էր,   և   ընտրությունը Հավլաբարի  սրտով  չէր. «Դու  ուրիշ  ես, քո  ճերմակ մազերով, աստծո  թայը, Հավլաբարի  հայրը: Հետո` ո°նց   սիրեցիր: Գոնե  ծեսով  ու ադաթով, քեզ  հարմար` ճերմակ  մազերով   կնոջ, ասենք թեկուզ, օրիորդ  Փառանձեմին»:

   Բայց,  խռովությունը  երկար  չտևեց,  սերը  կրկին  հաղթեց   շնորհիվ   փոքրիկ  Վարդիկի` Ասատուր  Խանի  աղջկա, ով  հետագայում բացահայտվեց,  որ  Խանի  արյունակիցը  չէր:

     Պատմվածքում  մի  հատված   կա,  որտեղ ըստ իս    ամփոփվում է  ստեղծագորոծության    վերնագիրը. «Կիրակի  օրերը  դուրս  էր   գալիս  ճերմակահեր  Ասատուր  Խանը  փոքրիկ  Վարդիկի  հետ, ու  նրա  ձեռքից  բռնած  ման  էր  գալիս  Հավլաբարում, ու  թվում էր  Քրիստոսն է  իջել  իր  դստեր  հետ: Մի նոր  ավետարան  ըստ  Հավլաբարի»:  Այստեղ  մենք տեսնում ենք, որ  Ասատուր  խանը  հաղթեց    պատվախնդիր  հասարակությանը`  սեր  ու  լույս  սփռելով  Հավլաբարում:

 Իհարկե,   պատմվածքի  հետագա  զարգացման մեջ    տեսնում ենք,   որ   Հավլաբարը  իրավացի  էր ,որ  Ցեցիլիան  հարմար  զույգ  չէ  Ասատուր Խանին, բայց   սա  չէր  կարևորը  իմ  կարծիքով, այլ  այն,   որ   մեծահոգի  էր  Ասատուր  Խանը , ով    քար  չնետեց   իրեն  դավաճանած  կնոջ  վրա: Այստեղ  հեղինակը մեզ ցույց է տալիս  Խանի   աստվածային կերպարը, ով    իր  այս  արարքով  փոխեց   և  համոզեց  հասարակությանը  լինել  մեծահոգի :

  Եվ  որպես   վերջաբան  Ասատուր  Խանը  բոլորին  և նույնիսկ  ընթերցողին  համոզեց , որ  Վարդիկը  իր հարազատ աղջիկն է. «Նրանք   տեսան, թե  ինչպես  է  սիրում   Ասատուրը  Վարդիկին. Այդ մեծ  սերը, որ  սուտ  չէր  կարող  լինել , և  սերը  ամեն   ինչ  բացատրում  էր: Իսկ  որ  Ասատուր  Խանը  սիրում էր  Վարդիկին,  ու  Վարդիկը  սիրում էր  նրան , բոլորը  տեսնում էին: Որովհետև  հոր  և  աղջկա   սերը  լուսավորվում էր  ծերունազարդ Ասատուր  Խանի  և  մանկամարդ  Վարդիկի  արանքում….»: