Рубрика: Մանկավարժական ճամբար 2021

Ճամբար

Այսօր մանկավարժական ճամբարի առաջին օրն էր, որը շատ հագեցած էր խորհուրդներով և նոր հետաքրքիր մտքերով։Օրը սկսվեց ժամը 9։00 և ավարտվեց` 15։00։

Հունիսի 14-ի օրակարգի համաձայն ունեցանք հավաք մանակավարժական խորհրդով, որտեղ քննարկեցինք 2021-2022 ուստարվա հեղինակային կրթական ծրագրերի շուրջ անելիքները։ Ծրագիրը շատ հետաքրիր էր և երբ ես այն ուսումնասիրեցի շատ հետաքրքիր մտքեր ծնվեցին իմ մեջ։

Այնուհետև 12:00 -ին ունեցանք սեմինար պարապմունք` երկրագործությունը ուսումնական գործընթացում, որը վարում էր Արմեն Մեհրաբյանը։

Ներկայացված ծրագիրը շատ ծավալուն էր և ուսուցողական, այն նման էր մեր կրթահամալիրի աշխատելաոճին։