Рубрика: Անհատական աշխատակարգ

Փետրվարի 1-5-ը

Երկուշաբթի

13։35- 14:00- երկարացված օրվա սովորողների ընդունում, հաշվառում

14։00-14։30 – ճաշ

14։30-15:30-Անցածի ամրապնդում

15։30-16-30- տեխնոլոգիական հմտություններ

16։40-17:00-տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35- 14:00- երկարցված օրվա սովորողների ընդունում, հաշվառում

14։00-14։30 — ճաշ

14։30-15:00- տրամաբանական հարցեր

15։00-16-30- խրձիկ տիկնիկների պատրաստում

16։40-17:00-տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13։35- 14:00- երկարացված օրվա սովորողների ընդունում, հաշվառում

14։00-14։30 – ճաշ

14:30 –  15:00 —անցածի ամրապնդում

15:00 – 16:00— մենք նկարում ենք

16:00– 16:30  -միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16:40 – 17:00  —տուն ճանապարհում

Հինգշաբթի

13։35- 14:00- երկարացված օրվա սովորողների ընդունում, հաշվառում

14։00-14։30 – ճաշ

14:30 – 15:30 -Անցածի ամրապնդում

15:30 – 16:30 — տեխնոլոգիական հմտություններ

16:00 – 17:00 —տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35- 14:00-երկարացված օրվա սովորողների ընդունում, հաշվառում

14։00-14։30 – ճաշ

14:30 – 15:30 -Անցածի ամրապնդում

15:30 – 16:15 — զարգացնում ենք մեր տրամաբանությունը

16։15 – 16:30-միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16:35 – 17:00-տուն ճանապարհում

Рубрика: Ամփոփում

Ձմեռային ճամբար

Հունվարի 11-30-ը ուսումնական պլանով նախատեսված 2-րդ ուսումնական շրջանն էր՝ ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարը, որը իմ առաջին փորձն էր կրթահամալիրում։

Աշխատանքը ամփոփելիս բացահայտեցի հետևյալը, որ իմ նյութերին վերնագիր ընտրելիս, շատ եմ կրիառել «ուրախ» բառը։ Դա եղել է ինքնաբուխ, քանի որ աննկարագրելի հետաքրքիր և ուրախ օրեր ենք ունեցել ճամբարականների հետ։ Օրեր, որոնց ավարտին, դու գոհ ես լինում քո աշխատանքից, քանի որ ճամբարականներից լսում ես ափսոսանք արտահայտող` « վա՜յ , պետք է տուն գնանք», արտահայտությունը ։

Առաջին ստուգատեսային ամիսը շատ բովանդակալից էր, քանի որ փոխարինեցի Արմինե Մնացականյանին` (1.3 դասարանի դասվար) վատառողջ լինելու պատճառով։ Իհարկե աշխատանք կրկնակի պատասխանատու էր, բայց` հաճելի։

Ես ունեցա հետաքրքիր և բովանդակալից նախագծային ամիս, որտեղ ճամբարականների հետ միասին , ես ևս շատ բաներ սովորեցի։

Մարզական ստուգատեսի շրջանակներում`

Ագարակում

Մարզական ստուգատես

Հեծանվավարություն

Սովորող — սովորեցնող նախագիծ

Մարզական խաղեր արևելքում

Մրցակցություն

Բնագիտական ստուգատես`

Բնագիտական փորձեր

Աղը , պղպեղը և փուչիկը

Ազգային փառատոնի շրջանակներում`

Երկարացված օրվա ճամբարականները քանդակի դպրոցում

Ազգային խաղ` մուկն ու կատուն

Ճամբարականները խաղում են լոտո

Հայկական ազգային հագուստով տիկնիկներ

Տեխնոլոգիական հմտություններ`

Թաթիկանկարչություն

Սովորում ենք նկարել

Այլ գործունեություն`

Ճամբարային ուրախ օրեր

Ճամբարայի օրերին , մասնակցել եմ նաև` սեմինարների և մանկավարժական ակումբի կողմից առաջարկված նյութի վերլուծությանը`

Երգի սեմինար պարապմունք

Վերլուծություն։

Рубрика: Վերլուծություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին ժամանակակից գրականության ամենակարևոր պոստմոդեռնիստ գրողներից մեկն է։ Մուրակամին գրում է ժամանակակից կյանքի կամ մարդկության ապագայի մասին, որը անում է մաքսիմալ ճշգրտությամբ։ Մենք բախվում ենք այդ ճշմարտությանը պատմվածքը ընթերցելիս։Այս փոքրիկ պատմությունը` գրված 1991թ., իր մեջ արտացոլում է մարդկային հարաբերությունները իրենց բարդություններով, բարոյական և հոգեբանական դժվարություններով։

Ուսումնասիրելով պատմվածքը , եկա այն եզրակացությանը , որ պատմվածքը մեծ հավանության է արժանացել ընթերցողների կողմից , որը իմ կարծքով պատահական չէ , քանի որ այն շատ խորն է և հեշտ ընթերցվող։ Միայն այն, որ պատմվածքում իրադարձությունների կենտրոնում դեռահասներ են `իրենց տարիքային և հոգեբանական առանձնահատկություններով , ստեղծագործությունը դարձնում է ավելի խորը, ուսուցողական և պահանջված։

Գլխավոր հերոսը` Օձավային, ազնիվ, հանգիստ և արդարամիտ մարդ էր։ Նա դեռահասության տարիքում` իր դասընկերոջ հետ, ունեցել էր վիճաբանություն, որը ցավոք սրտի շատ խորը հոգեբանական հետք էր թողել նրա կյանքում։ Ցավալի է, որ հերոսը այդ բարդ հոգեբանական տարիքում , դասընկերոջ նենգության պատճառով, հայտնվելով ծուղակը, մերժվեց ոչ միայն իր ընկերների կողմից ,այլ նաև ուսուցիչների։ Եվ, եթե մեր հերոսը հոգեպես ուժեղ չլիներ, միգուցե նա էլ ունենար նույն վերջաբանը` ինքնասպան լիներ , որը ունեցավ իր դասընկերներից մեկը, կույր հասարակության պատճառով։ Օձավային կարողացավ հաղթել հասրակությանը և միայնությանը, իր գաղափարախոսությամբ, որը ձեռք էր բերել բոքսով զբաղվելու տարիներին.

«Միայնություն ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ» ։

Պատմվածքը ինձ շատ հետաքրքրեց նաև նրանով , որ տարիներ շարունակ, լինելով արվեստի մարդ, բոքսը համարել եմ միայն մարդուն ֆիզիկապես կոփող պարապմունք, բայց պատմվածքի շնորհիվ բացահայտեցի, որ այն ունի նաև խորը գաղափարխոսություն։ Եվ դա տեսնում ենք պատմվածքի հենց սկզբում, երբ հնչում է այն հարցը, թե հերոսը լինելով բոքսով զբաղվող մարդ, հարվածե՞լ է ինչ որ մեկին։ Ես զարմացա սկզբում, հետո ուսումնասիրելուց հետո միտքս պարզվեց, և ես հասկակացա հարցի խորությունը, կամ ավելի ճիշտ բոքսի գաղափարախոսությունը։

Չնայած, այս պատմության մեջ հերոսը դուրս եկավ « հաղթանակած» , եթե դա կարելի է համարել այդպես , բայց կույր և անգութ հասարակությունն էլ չպարտվեց։ Քանի որ , հերոսը տարիներ շարունակ , տանում էր այդ տարիների ապրած հոգեբանական ծանր հիշողությունները։

Ահա մեջբերում եմ հերոսի կողմից տարված «հաղթանակի» հետևանքները .

« Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ գա։ Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս»:

Պատմվածքը ընթերցողին անընդհատ գցում է մտորումների և ուսումնասիրությունների մեջ։ Շնորհակալ եմ նյութի ընտրության համար։

Рубрика: Հաշվետվություն

Հունվարի 11-22-ը

Ագարակում

Երկարացված օրվա ճամբարականները քանդակի դպրոցում

Հեծանվավարություն

Տեխնոլոգիական հմտություններ

Ճամբարային օրեր

Մարզական խաղեր արևելքում

Բնագիտական փորձեր

Ազգային խաղ` մուկն ու կատուն

Երգի սեմինար պարապմունք

Սովորող — սովորեցնող նախագիծ

Ճամբարականները խաղում են լոտո

Բնագիտական փորձ

Հայկական ազգային հագուստով տիկնիկներ

Հունվարի 25-29 նախատեսված նախագծեր

Рубрика: Անհատական աշխատակարգ

Ճամբարային օրեր` 25-29

Հունվարի 25, երկուշաբթի

13:00 -13։30- Երկարացված օրվա ճամբարականների ընդունում ,օրվա կազմակերպում

13։30-14:00- ավարտին հասցնել հայկական տիկնիկները,

14։00-14։30- ճաշ,

14։30-16:00- ազգային խաղ`  «թաշկինակ »,

16։00-16։30 — միջավայրի մաքրություն բույսերի խնամք,

16:30-17։00 — տուն ճանապարհում

հունվարի 26, երեքշաբթի

13:00-13:30-Երկարացված օրվա ճամբարի կազմակերպում,

13։30- 14։00- տեխնոլոգիական գործունեություն,

14։00-16։00 -բնագիտական փորձեր,

16։00-16:30 -զրույց դդմածեսի մասին,

16։30-17: 00 —տուն ճանապարհում

Հունվարի 27, չորեքշաբթի

12։00-13:00- Սեմինար պարապմունք,

13:00-13:15- երկարացված օրվա ճամբարականների ընդունում,

13:15-14:00- մարզական խաղեր,

14։00-14։30- ճաշ,

14։30-16:00- մուլտերի դիտում և քննարկում,

16։00-16։30- միջավայրի խնամք,

16։30-17: 00 — տուն ճանապարհում

Հունվարի 28, հինգշաբթի

13:00-13:15-Երկարացված օրվա ճամբարի կազմակերպում,

13։15-14։00- թղթի փոխարեն դդում,

14։00 -14:30- ճաշ,

14։30- 16:30 — տեխնոլոգիական գործունեություն,

16։30-17։00 — տուն ճանապարհում

Հունվարի 29, ուրբաթ

13:00-13:30-Երկարացված օրվա ճամբարի կազմակերպում,

13։30-14 ։00- ընթերցանություն,

14։00-14:30- ճաշ,

14։30-16:30-մարզական խաղեր ,

16։30-17:00- տուն ճանապարհում

Рубрика: Ձմեռային ճամբար

Հայկական տիկնիկներ

Մեր ճամբարականները, ծանոթացան հայկական ազգային հագուստին` տարազին, որից հոտո, նրանք փորձեցին թեթև օդային պլաստիլինից, պատրաստել տիկնիկներ, հայկական տարազով։ Իհարկե դեռ աշխատանքները ավարտված չեն, քանի որ, մեր ազգային հագուստը զարդարված է շատ գեղեցիկ և զանազան զարդանախշերը, որոնք մենք կնկարենք տիկնիկների վրա` հատուկ ներկանյութի օգնությամբ։

Մեր հայկական տիկնիկները մագնիսով են։

Рубрика: Նախագիծ

Բնագիտական փորձ

Աղը, պղպեղը և փուչիկը
Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին կամ մազերին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, աղը կմնա իր տեղում, իսկ ճամբարականների աչքերը կփայլեն զարմանքից ։

Рубрика: Ձմեռային ճամբար

Ընտանեկան և զարգացնող խաղ:

Խաղը կայանում է նրանում, որ խաղացողները փակում են խաղաքարտի վրայի համարները հատուկ խաղանիշերի վրա նշված 1-ից մինչև 90 թվերը : Խաղացողներից մեկը հայտարարում է թիվը, որը նա կարդում է պարկից հանած խաղանիշերի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն ավելի շուտ է փակում բոլոր թվերը կամ մեկ և ավելի հորիզոնական շարքեր, իր խաղաքարտի վրա։ Վերջին դեպքում հաղթանակը, որը կախված է փակված թվերի շարքերից, կարող է կազմել միայն կես հաղթանակ կամ ընդհանրապես բացակայել՝ միայն ավարտելով ընթացիկ շրջանը և սկսելով նորը։

Ճամբարականները շատ շուտ հասկացան խաղի կանոները, ունենալով ,հետաքրքիր և զվարճալի պահեր։