Рубрика: Ձմեռային ճամբար

Հայկական տիկնիկներ

Մեր ճամբարականները, ծանոթացան հայկական ազգային հագուստին` տարազին, որից հոտո, նրանք փորձեցին թեթև օդային պլաստիլինից, պատրաստել տիկնիկներ, հայկական տարազով։ Իհարկե դեռ աշխատանքները ավարտված չեն, քանի որ, մեր ազգային հագուստը զարդարված է շատ գեղեցիկ և զանազան զարդանախշերը, որոնք մենք կնկարենք տիկնիկների վրա` հատուկ ներկանյութի օգնությամբ։

Մեր հայկական տիկնիկները մագնիսով են։

Рубрика: Ձմեռային ճամբար

Ընտանեկան և զարգացնող խաղ:

Խաղը կայանում է նրանում, որ խաղացողները փակում են խաղաքարտի վրայի համարները հատուկ խաղանիշերի վրա նշված 1-ից մինչև 90 թվերը : Խաղացողներից մեկը հայտարարում է թիվը, որը նա կարդում է պարկից հանած խաղանիշերի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն ավելի շուտ է փակում բոլոր թվերը կամ մեկ և ավելի հորիզոնական շարքեր, իր խաղաքարտի վրա։ Վերջին դեպքում հաղթանակը, որը կախված է փակված թվերի շարքերից, կարող է կազմել միայն կես հաղթանակ կամ ընդհանրապես բացակայել՝ միայն ավարտելով ընթացիկ շրջանը և սկսելով նորը։

Ճամբարականները շատ շուտ հասկացան խաղի կանոները, ունենալով ,հետաքրքիր և զվարճալի պահեր։

Рубрика: Ձմեռային ճամբար

«Ձմեռային ճամբար- 2021» ուսումնական նախագիծ — հունվարի 11– 29-ը:

Մասնակիցներ ` երկարացված օրվա ճամբարականներ:

Նախագծի ժամկետը՝  հունվարի 11– 29-ը:

Նախագծի նպատակը`  տեխնոլոգիական և մարմնամարզական ստուգատեսի նախապատրաստում և անցկացում:

Գործունեության ձևերը՝ 

  • Ձմեռային քայլք,
  • Խաղ-մրցույթներ,
  • Տեխնոլոգիական նյութերի դիտում և քննարկում,
  • Միջավայրի խնամք, տարածքի մաքրում,
  • Մուլտֆիլմերի դիտում և բեմականացում,
  • Ճամբարականների կողմից առաջարկվող նախագծերի քննարկում և իրականացում։ 

Տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում՝

• ծանոթություն նյութերի տեսակներին,

• տեխնոլոգիական տեսանյութերի դիտում,

• հանդիպում այս բնագավառի վարպետների հետ,

• ուսումնական- հետազոտական ճամփորդություններ։