Рубрика: Ճամփորդություն

Պատրաստվում ենք ձմեռային մարզական խաղերի

Ձմեռային մարզական խաղերին ընդառաջ, մասնակցեցինք մարզադպրոցի կողմից կազմակերպված ճամփորդությանը` դեպի Ծաղկունք գյուղ։

Այցի նպատակն էր ծանոթանալ տարածքին ,որոշել մարզական խաղերի ուղղությունները` փորձարկելով ձմեռայի մարզական գույքը ։

Մեզ նախ դիմավորեց բյուրեղափայլ ձյունով պատված Ծաղկունքը` իր հեքիաթային ձմեռով , իսկ հետո Ծաղկունքի Բաց դպրոցի բաց հոգի զինղեկը ` Գևորգյանը ։

Մարզական խաղերի ուղղությունների, տարածքի և ժամկետի մասին քննարկումից հետո , ուսումնասիրեցինք տարածքը ` փորձարկելով մարզական խաղի համար նախատեսված գույքը։

Ծաղկունքի բյուրեղափայլ տեսարանին հրաժեշտ տալուց հետո , այցելեցինք Գեղամավան…….

Рубрика: Ճամփորդություն

Ուսումնական պարապմունք պատկերասրահում

Ճամփորդության արդյունքում սովորողները ծանոթացան Հակոբ Կոջոյանի կյանքին և նրա ստեղծագործություններին, սկսեցին տարբերել գեղանկարը գրաֆիկայից, պատկերացում կազմեցին կտավի և զարդանախշերի մասին։

Рубрика: Ճամփորդություն

ՈՒսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Ճամփորդություն,որը լի էր անակընկալներով. այս օրը երկու քույրիկների` Սյուզաննայի և Կրիստինայի, ծննդյան օրն էր։ Շնորհավորում ենք գեղեցկուհի քույրիկներին…….

Рубрика: Ճամփորդություն

Թուխ Մանուկ

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը, մեր կրթահամալիրի 1.3 և 1.1 դասարանի սովորողները իրենց օրը անցկացրեցին բարձունքը հաղթահարելով։ Սովորողների համար իսկական տոն էր , նրանք ոգևորված էին և հետաքրքրված։ Բարձունքը հաղթահարելուց հետո, սովորողները մտան Թուխ Մանուկ եկեղեցի ` մեր երկրի խաղաղության համար վառելով մոմեր։

Թուխ Մանուկ եկեղեցին (տեղացիները անվանում են նաև Վերի վանք) գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում` Լուսագյուղ հնադարյան բնակավայրից 100 մ հարավ։Կառուցվել է VII դարի սկզբին, խաչաձև եկեղեցի է։

Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը (Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ) կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել։ Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից ՄանկանցՔառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

Рубрика: Ճամփորդություն

Համբարձման ծեսը Ապարանի ջրամբարում

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն…

Սովորաբար երկար ճանապարհ գնալուց հետո մարդիկ հոգնում են, բայց մեր` սեբաստացիների համար, դա էներգիայի մի նոր աղբյուր է, քանի որ այն հարուստ է ծեսերով ու ուրախություններով։

Рубрика: Ճամփորդություն

Բուսաբանական այգի

20.11.2020

Ճամփորդությունը ստացված էր, քանի որ կազմակերպվել էր շատ գրագետ (այն սկսվել էր ճամփորդության կանոների քննարկումով)։ Սովորողները տպավորված ու ոգևորված էին։ Բույսերի աշխարում , մեր ամեն մի քայլի հետ, լսվում էր ոչ միայն տերևների խշխշոցը, այլ նաև սովորողների կատարումները։ Նրանք՝ աշնան գույններից և բույսերի բազմազանությունից ոգևորված , արտասանում և երգում էին շարունակ։