Рубрика: Ամառային ճամբար, Ամփոփում

Հունիսի ամփոփում

Նախագծեր

Հեծանվավարություն

Լող

Սեղանի խաղ

Էկո տոպրակներ

Կավագործություն

Ընթերցանություն

Սեմինար պարապմունքներ

Պոլիմերային կավից զարդեր

Մանկավարժական ճամբար

Առաջին օր

Համով օր

Ամառային աշխատանքներ

Рубрика: Նախագիծ, Ամառային ճամբար

Ստեղծագործում ենք

Նախագծի ամփոփում

Կավի հետ աշխատելու ընթացքում, ճամբարականների մոտ նկատեցի, որ իրենց աշխատանքը ավարտելուց հետո, մի նոր միտք էր ծնվում նրանց գլխում . յուրաքանչյուր սովորող նորից կավ էր ուզում ևս մեկ ստեղծագործություն համար։

Рубрика: Նախագիծ, Ամառային ճամբար

Երևակայության ճանապարհ

Ճամբարականների երևակայությունն անսպառ էր և գունեղ. ընթերցանություն , որը տանում է դեպի արտ -թերապիա։

Рубрика: Ամառային ճամբար

Զարգացնող խաղեր

Նախագիծ` սեղանի խաղեր( լոտո, գտիր զույգը)

Նախագծի մասնակիցներ` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի իրականացնող` Անուշ Գևորգյան

Նախագծի տևողությունը` հունիսի 7 — 11

Նախագծի վայրը` Կրթահամալիրի բակում

Նախագծի նպատակը`

• ճամբարական մոտ զարգացնել տրամաբանությունը

• մտածողության և աշխարհայացքի զարգացում,

•ուշադրության և հիշողության զարգացում

• թիմայի խաղի գաղափարի ձևավորում։

Նախագծի խնդիրները`

• խաղի նկատմամբ հետաքրքրության առաջացում

• թիմի մասնակիցների հետ ` միասնական աշխատելու ցանկության առաջացում

• <հաղթանակը լավ է, բայց պարտությունն էլ հաղթանիկին հաջորդող քայլ է > ,գաղափարի ձևավորում

Նախագծի ընթացք `

Ճամբարականների հետ քննարկել և որոշել սեղանի խաղի տեսակը։ Բացատրել ընտրված խաղի կանոները , եթե թիմային է` բաժանել թիմի.սովորողիը պետք է հասկանա , որ թիմում բոլորը պետք է մտածեն մի մարդու պես, որ խաղը ստացվի։ Հետևել, որ պահպանվի խաղի կանոները։

Նախագծի արդյունքները հրապարակել բլոգում` լուսանկարների և տեսանյութի միջոցով։

Рубрика: Նախագիծ, Ամառային ճամբար

Ընթերցանություն

Նախագծի թեման` Ջ. Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»

Նախագծի տևողությունը` հունիսի 3-10- ը

Նախագծի մասնակիցներ` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը`

• ճամբարականների մոտ զարգացնել ընթերցանությունը

• հետաքրքրություն առաջացնել գրքերի նկատմամբ

• զարգացնել ճամբարականների երևակայությունը և մտածողությունը ։

Նախագծի խնդիրները`

• ճամբարականների մոտ առաջացնել հետաքրքրություն ընտրված թեմայի նկատմամբ

• ապահովել բոլորի մասնակցությունը նախագծին

• զարգացնել ճամբարականների երևակայությունը և մտածողություն

• զարգացնել ` ընթերցանությունից ստացած տպավորությունը , թղթին փոխանցելու կարողությունը։

Օգտագործվող նյութեր`

• Ջ. Ռոդարիի գիրքը

• գուաշ, վրձին, ջրաման և կտոր։

Նախագծի ընթացքը` ճամբարականների հետ քննարկում ենք թեմայի ընտրություն, որից հետո ընթերցում ենք ։ Ընթերցելուց հետո փորձում ենք հասկանալ ճամբարականներից յուրաքանչյուրի կարծիքը նյութի վերաբերյալ։ Այնուհետև առաջարկում եմ ճամբարականներին իրենց երևակայությունների ճանապարհը փոխանցել թղթին կամ կտորին։

Նախագծի ամփոփում` բլոգում

Рубрика: Նախագիծ, Ամառային ճամբար

Էկո տոպրակներ

Նախագծի մասնակիցներ` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողություն` հունիսի 1-8-ը

Նախագծի նպատակը`

• զարգացնել ճամբարականների երևակայությունը ,մտածողությունը ,

• ճամբարականներ մոտ առաջացնել նոր բան ստեղծելու , ստեղծագործելու ձգում,

• ճամբարականներին ծանոթացնել նյութերի հատկությունների հետ,

•տեխնոլոգիական հմտությունների ձևավորում։

Նախագծի խնդիրները`

• ճամբարականների մոտ առաջացնել հետաքրքրություն կատարվելիք աշխատանքի նկատմամբ,

• ճամբարականներին ճիշտ մեկնաբանել էկոլոգիապես մաքուր ապրանքի կարևորությունը

• պահպանել անվտանգության կանոնները. նկատի ունենալով տաք սոսինձի առկայությունը

Օգտագործվող նյութեր`

• ստվարաթուղթ

• տաք և սովորական սոսինձ

• ժապավեն

•մկրատ և քանոն

• գունավոր մատիտներ և լավ տրամադրություն։

Նախագծի ընթացքը`

Ճամբարականներին ներկայացնել պատրաստվող տոպրակների նշանակությունը , կարևորությունը և պատրաստման ձևը։ Պատրաստման եղանակը ցույց տալուց հետո , մոտենալ յուրաքանչուր ճամբարականի , խորհուրդ տալու նպատակով ։

Նախագծի արդյունքները` լուսանկարների հրապարակում բլոգում։

Рубрика: Ամառային ճամբար

Ամառային լողավազան

Նախագիծ` երկարացված օրվա ճամբարականների լող -ուսուցում ամառային լողավազանում

Նախագծի իրականացման վայրը` Արևելյան դպրոցի ամառային լողավազան

Նախագծի մասնակիցներ` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի իրականացնողներ` Գայանե Սարգսյան և Անուշ Գևորգյան

Նախագծի տևողությունը` հունիսի 2-11ը

Նախագծի նպատակը`

• ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունների ամփոփում,

• ճամբարականների ֆիզիկական զարգացում,

• ինքնավստահության զարգացում,

• անվտանգության կանոների իմացության ամրապնդում,

• հաղթահարել ամառային շոգը և ապահովել ճամբարականների լավ տրամադրությունը։

Նախագծի խնդիրներ`

•անվտանգության կանոների ապահովում,

• ապահովել լողի` և՛ ուսումնական, և ՛ զվաճալի կողմերը,

• լողավազան մտնելուց և դուրս գալուց առաջ պահպանել հիգիենայի կանոները։

Նախագծի ընթացքը`

• ձեռք բերել նախնական պայմանավորվածություն ` լողավազանից օգտվելու համար,

• ճամբարականներին նախօրոք տեղեկացնել լողի պարապմունք ունենալու մասին,

• խոսել ճամբարակնների հետ լողի համար նախատեսվող պարագանների մասին` նշելով օրը։

Նախագծի ամփոփում` բլոգում լուսանկարների և տեսանյութերի միջոցով։

Рубрика: Նախագիծ, Ամառային ճամբար

Հեծանվավարություն

Նախագծի մասնակիցներ` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողություն` հունիսի 1-ից մինչև հունիսի 11-ը

Նախագծի իրականացնողներ` Գայանե Սարգսյան և Անուշ Գևորգյան

Վայրը ` կրթահամալիրի հարակից տարածք

Նախագծի նպատակը`

• ճամբարականների մոտ զարգացնել հեծանիվ վարելու հմտությունները,

• ծանոթացնել անվտանգության կանոներին ,

• ինքնավստահության և համարձակության առաջացում,

•տարատարիք սովորողների փորձի փոխանակում

• վարելու ընթացքում իրավիճակին ճիշտ տիրապետելու հմտություններ։

Նախագծի խնդիրներ`

• տարատարիք ճամբարականների համատեղ աշխատանքի հաջողություն,

•անվտանգության կանոների ապահովում,

• ճամբարականների մոտ համարձակության առաջացում։

Նախագծի ընթացքը`

• տարատարիք ճամբարականների հետ քննարկել` հեծանիվը անվտանգ վարելու կանոները, ճամբարականների սեփական փորձերի, վախերի քննարկում։

Նախագծի ամփոփում` բլոգում